ГлавнаяИсполнителиLav EliGarun e ekel
название:

Garun e ekel


автор:

Lav Eli


рейтинг: ★★★★★ / 4.7 / 683 просмотра
Գարուն է եկել, 
Գարուն է բացվել,
Իմ մարած սրտին
Տանտեր է դարձել:
Ա~խ քանի տարի 

Ես գարուն չէի տեսել: 
Գարուն է բացվել
Իմ մարած սրտին...
Ու արևոտ ժպիտով
Վաղ ձնհալ է խոստացել:

Ո՞վ էր, որ գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում:
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում
Ու մի օր...

Անշարժ պառավն այնքան մնաց
Սառույց կապեց հոգին:
Աստվա~ծ, ես ի՞նչ կանեի, եթե
Գարունն անցներ կողքիս: 
Ջուր դառնամ, ջրվեժ կազմեմ
Ու թափ առնեմ վազեմ,
Թափ առնեմ ու ներս լցվեմ,
Գետ դառնամ, հոսեմ:

Ո՞վ էր, որ գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում:
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում
Ու մի օր...

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Garun e ekel" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен