название:
автор:
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ Ե
автор:
PARUYR SEVAK
рейтинг: ★★★★★ / 4.8 / 773 просмотра
- Текст
- Открытка с текстом
ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։ Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։ Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։ Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։ Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ Գեղեցկի՛ն‚ Բարու՛ն‚ Վսեմի՛ն‚ Լավի˜ն… Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ &
А как ты думаешь, о чем песня "ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ Ե" ?