ГлавнаяИсполнителиԱրմեն Մովսիսյան (Armen Movsisyan)Ձոն Խելագարության
название:

Ձոն Խելագարության


автор:

Արմեն Մովսիսյան (Armen Movsisyan)


рейтинг: ★★★★★ / 5.1 / 1079 просмотров
խումբ` BarDutyun(ԲարԴություն)
խմբի հասցեն` [bad word]  [bad word] bardutyun

Խելագարին տվեք կրակ, և նա կայրի տունը Աստծո,
Սուտ խոսքերին` լույսի դիմակ, ու կփլվի տաճարն հուսո,
Խեղված մարմնին կեղծ ողջություն, նա կկառչի չեղած ձեռքից,
Անկյանք քարին` հղիություն, ու կմեռնի հողը ցավից,

Օտար աստղին տվեք անուն, բայց կարոտը չի սպիանա
Երազներում տեսեք հեռուն, թե դա կօգնի ջնջել ներկան,
Դարերի մեջ ձգված դավին անվանեցեք լոկ պատմություն,
Մայրամուտի որբ արևին արյամբ կնքեք խաղաղություն,

Հետո մեռած հույսը թաղենք հողի անկյանք անծիլ սրտում
Աստվածների տունը փնտրեք հուսո փլված տաճարներում
Խելագարին տվեք կրակ, և նա կայրի տունը Աստծո…

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Ձոն Խելագարության" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен