TOP песен исполнителя
"Empyray"
    название:

    Sev u spitak


    автор:

    Empyray


    жанры: armenian
    рейтинг: ★★★★★ / 4.7 / 672 просмотра
    Որ գիշերից են քո աչքերը,
    Որ ուժերից են քո մտքերը խենթ,
    Ու որտեղից է հուրը քո հոգու,
    Որ դողից է սիրտդ:
    Որ լույսերից են քո ստվերները,
    Որ հույզերից են երազները քո,
    Ու որ արևը քեզ դարձրեց լուսին,
    Ում անձրևն ես դարձել…
    
    (կրկներգ)
    Սև ու սպիտակ,կեղծ ու շիտակ,
    Ես չեմ կարող տարբերել,
    Մեղք ու զղջանք, գութ ու հանցանք
    Իմ մեջ են լուռ խառնվել,
    Հին վերքերով սիրտս խռով
    Էլ ինձ չի ենթարկվի երբեք…
    
    Որ մոլորակն է քո պաշտպանը,
    Եվ որ հրեշտակն է պահապանը քո,
    Ու որ քամին է քեզ բերել հեռվից,
    Որ ժամին ես վայրկյան…
    
    (կրկներգ)
    Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ,
    Ես չեմ կարող տարբերել,
    Մեղք ու զղջանք, գութ ու հանցանք
    Իմ մեջ են լուռ խառնվել,
    Հին վերքերով սիրտս խռով
    Էլ ինձ չի ենթարկվի երբեք…
    
    Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ,
    Ես չեմ կարող տարբերել,
    Մեղք ու զղջանք, գութ ու հանցանք
    Իմ մեջ են լուռ խառնվել,
    Հին վերքերով սիրտս խռով
    Էլ ինձ չի ենթարկվի,
    Մեղք ու զղջանք, գութ ու հանցանք
    Իմ մեջ են լուռ խառնվել,
    Սև ու սպիտակ, կեղծ ու շիտակ,
    Ես չեմ կարող տարբերել,
    Մեղք ու զղջանք, գութ ու հանցանք
    Իմ մեջ են լուռ խառնվել,
    Հին վերքերով սիրտս խռով
    Էլ ինձ չի ենթարկվի երբեք…
    
    Սև ու սպիտակ…

    Послушать/Cкачать эту песню
    Mp3 320kbps на стороннем сайте
    Это интересно: Рок-группа Эмпирей сегодня очень популярна и любима в Армении. Широкий географический и возрастной диапазон слушателей EMPYRAY объясняется просто: исполнительское мастерство вокалиста Саркиса Манукяна, неожиданные переходы в мелодике произведений, автором большинства которых является гитарист Карен Арзуманян, содержательные тексты на армянском и английском языках, написанные... подробнее
    А как ты думаешь, о чем песня "Sev u spitak" ?
    2010-2020 © WebKind.Ru Тексты песен