ГлавнаяИсполнителиRuben Haxverdyan/ՌուբենԲաժանում
название:

Բաժանում


автор:

Ruben Haxverdyan/Ռուբեն


рейтинг: ★★★★★ / 5.5 / 1542 просмотра
Գուցե նորից մենք հանդիպենք,
Պետք չէ՛ բախտից առաջ ընկնել.
Գուցե դառնաս դու երջանիկ
Ուրիշի հետ, քնքո՜ւշ իմ սեր:

Դու դեռ անփորձ ես ու փոքրիկ,
Դու դեռ խաղում ես կյանքի հետ,
Երես առած պստիկ փիսի՛կ,
Քնքո՜ւշ իմ սեր:

Եվ ես այսօր թողնում եմ քեզ,
Դա ինձ համար այնքա՜ն դժվար է, 
Եվ ես սեղմում եմ ատամներս,
Որ չխոսեմ, բայց անհնա՜ր է:

Ի՛մ սեր, այսօր թողնում եմ քեզ, 
Եվ ես փակում եմ իմ աչքերը,
Որ չմատնեմ հոգուս խռովքը,
Բայց ինձ համար այնքա՜ն դժվար է 
Պահել խոսքերն այս իմ սրտում:

Դու ինձ ասում ես «կսպասեմ»
Չիմանալով, որ դա երկար է,
Դու ինձ ասում ես՝ «կսպասեմ»
Չկարծելով, որ դա դժվար է:

Ու անհնար է քեզ համար,
Չէ՞ որ այնքա՜ն դու գեղեցիկ ես, 
Եվ դեռ փոքրիկ ես ու անփորձ,
Եվ կյանքը դեռ դու չգիտես:

Քեզ կսիրեն շատ տղաներ,
Ընտրի՛ր նրան, ով որ արժանի է, 
Իսկ ինձ համար դու կաղոթես,
Եթե երբեմն ինձ հիշես:

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Բաժանում" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен