ГлавнаяИсполнителиArtur MeschianSpasir, Qez Ksirem Hajord Kyanqum.
название:

Spasir, Qez Ksirem Hajord Kyanqum.


автор:

Artur Meschian


рейтинг: ★★★★★ / 5.4 / 1387 просмотров
Ինչ որ այրվեց ու հեռացավ,
Այն ինչ ջնջվեց ու կարծրացավ,
Այն ինչ կիսատ շնչեց հոգում,
Այն ինչ չարվեց մեկ այս կյանքում,
Այն ինչ երկունք մնաց սրտում.
Սպասիր, սպասիր
Ես կավարտեմ հաջորդ կյանքում...

Կիսատ համբույրը` քարացած,
Կապույտ գիշերը` չքացած,
Կիսատ աղոթքը` մոռացված,
Անբիծ երդումը` ուշացած,
Կիսատ իմ սերը` գողացած...
Սպասիր, սպասիր
Քեզ կսիրեմ հաջորդ կյանքում...

Կիսատ ապտակը` չտրված,
Կիսատ հեգնանքը` չմարած,
Խաչիս վերքերը` սպիացած,
Կիսատ վրեժս` չլուծված,
Եվ հայհոյանքը անավարտ...
Սպասիր, սպասիր
Ես կավարտեմ հաջորդ կյանքում...

Կիսատ երգերս` չերգած,
Կիսատ տողերս` չգրված,
Անձայն խորհուրդը` չակոսած,
Տենդոտ բեմերը` չբացված,
Կիսատ կիթառս` չլարած
Սպասիր, սպասիր
Ես կլարեմ հաջորդ կյանքում...

Կիսատ անեծքը` հու&

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Spasir, Qez Ksirem Hajord Kyanqum." ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен