название:
автор:
Нас море ждёт (кф "Шурка выбирает море", 1963)
автор:
Дживани Михайлов
рейтинг: ★★★★★ / 4.8 / 847 просмотров
- Текст
- Открытка с текстом
Առանց վախի, առանց ահի, Քաջերու տուն` Սասունա սար, Քեզնից հրդեհ կըպատահի, Կրակի բուն` Սասունա սար: Եկավ ողջ Արաբիստանը, Որ նվաճե Հայաստանը, Քեզ չըհաղթեց Չինկիզ-խանը, Կեցար կանգուն, Սասունա սար: Հայաստանը նոր կանաչեց, Թշնամին տեսավ, ամաչեց, Աշխարհը քեզի ճանաչեց, Առար անուն` Սասունա սար: Թշնամաց դուք դահիճներ եք, Թունավորող կարիճներ եք, Սարերու մեջ կտրիճներ եք, Դու և Զեյթուն, Սասունա սար: Վերացավ խավար գիշերը, Քայլեց երկնային լապտերը, Կըսպասեն քո կտրիճները, Քեզնից գարուն` Սասունա սար:
А как ты думаешь, о чем песня "Нас море ждёт (кф "Шурка выбирает море", 1963)" ?