ГлавнаяИсполнителиArthur MeschyanDimakahandes
название:

Dimakahandes


автор:

Arthur Meschyan


рейтинг: ★★★★★ / 5.1 / 1053 просмотра
Ո՞ր խոսքերին ապավինեմ,
ո՞ր հույսերով ինձ պարուրեմ ,
և ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,
և ո՞ր կանչին արձագանքեմ,
ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս:Ո՞ր ձայներից կխլանամ,
ո՞ր ցավերին կդիմանամ,
ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,
և ո՞ր ստին կհավատամ,
նորից ի՞նչից կզարմանամ,
և ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից:Աննշմար դողով ծառերը,
մեր կյանքի փողոցներում,
թաքցնում են մեր ձայները
տերևի երակներում,
և դեղին մագաղաթները
մայթերի վրա թերթվում,
և հողին մորմոքն են ժառանգում:Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ,
ո՞ր սաղմոսին ապավինեմ
և ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ,
և ո՞ւմ ուժգին ոխով ատեմ,
ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ,
ո՞ր կորուստներից կխենթանամ:
Ո՞ր քաղաքում անհետանամ,
ո՞ր տան խցում անէանա‹

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Dimakahandes" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен