ГлавнаяИсполнителиArsen Grigoryan (Aso), Samvel Eranyan
название:


автор:

Arsen Grigoryan (Aso), Samvel Eranyan


рейтинг: ★★★★★ / 5.1 / 1083 просмотра
Վարդան

Երկնեց, ինչպես մի նոր ծնունդ մեր դարի,
Առյուծ հերոս ծնվեց հայոց աշխարհին,
Նորից հերոս Վարդան ծնեց հողը հայրենի,
Նրա հոգու կանչով գնաց զորեղ պայքարի:

Հպարտ կանգնեք, հայոց սեգ ժայռե՜ր,
Դե, դղրդացե՛ք, հայոց լեռնե՜ր:
Ունեք առյուծ Վարդան հերոսներ,
Նրա ոգով ապրող մանուկներ:

Հերոսի ուխտով երդվյալ զինվորներ,
Մասիսը տուն բերող հայ քաջեր: (x2)

Վարդանը զինվոր է վեհ գաղափարի,
Հարուստ սխրանքներով, փորձով քաջարի:
 Առաջնորդ էր մարտի ելած հայոց քաջերի,
Նահատակվեց հանուն մեր ազատ Մասիս սարի: (x2)

Հպարտ կանգնեք, հայոց սեգ ժայռե՜ր,
Դե, դղրդացե՛ք, հայոց լեռնե՜ր:
Ունեք առյուծ Վարդան հերոսներ,
Նրա ոգով ապրող մանուկներ:

Հերոսի ուխտով երդվյալ զինվորներ,
Մասիսը տուն բերող հայ քաջեր: (x2)

Հայոց մայրեր, ձեզ փառք, ձեզ՝ նոր ծնունդներ,
Պարգևեք հայ ազգին Դուշման Վարդաններ,
Սասնա Դավթի ձգտող ահեղ հայոց մարտիկներ,
Տիգրան Մեծին փարոս կնքած հայ կամավորներ:

Հպարտ կանգնեք, հայոց սեգ ժայռե՜ր,
Դե, դղրդացե՛ք, հայոց լեռնե՜ր:
Ունեք առյուծ Վարդան հերոսներ,
Նրա ոգով ապրող մանուկներ:

Հերոսի ուխտով երդվյալ զինվորներ,
Մասիսը տուն բերող հայ քաջեր: (x2)

խոսք և երաժշտ.՝ Դավիթ Ամալյանի

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен