название:
автор:
Anush Hayreniq
автор:
The Element Band
рейтинг: ★★★★★ / 5.3 / 1342 просмотра
- Текст
- Открытка с текстом
ՀԱՅՐԵՆԻՔ - ԱՇՈՏ ԳՐԱՇԻ Սարերդ ծաղկել, ձորերդ ծաղկել, Զմրուխտ գարունքի շողեր են հագել, Գարնան ճամբով ես գնում երջանիկ, Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք: Վարդերը գարնան շուրթերը վառման, Խօսում են մեզ հետ սիրով անսահման, - Քեզմով ենք միայն զուարթ, երջանիկ, Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք: Արտերդ լիքն էն ցորենի բերքով, Լոյս արտոյտների հայրենի երգով, Բերքով երջանիկ, երգով երջանիկ, Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք: Ես էլ մի հասկ եմ քո կեանքի արտում, Սիրտս՝ մի արտոյտ, քեզ գովք է կարդում, Քեզմով է միայն որդիդ երջանիկ, Անուշ հայրենիք, քնքուշ հայրենիք:
А как ты думаешь, о чем песня "Anush Hayreniq" ?