ГлавнаяИсполнителиRuben Haxverdyan | Ռուբեն ՀախվերդյանIm pokrik navak | Իմ Փոքրիկ Նավակ
название:

Im pokrik navak | Իմ Փոքրիկ Նավակ


автор:

Ruben Haxverdyan | Ռուբեն Հախվերդյան


рейтинг: ★★★★★ / 5.1 / 1083 просмотра
Պատրաստեց փոքրիկ տղան
Մի ճերմակ թղթե նավակ,
Իջեցրեց նավակը նա
Գետակի ալիքների վրա։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս, արդյոք,
Ծովին կապուտակ։

Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ,
Ու՞ր ես դու, ու՞ր ես լողում,
Ու՞ր են քեզ, ու՞ր են տանում
Գետի ալիքները խելագար։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Կհասնե՞ս արդյոք
Ծովին կապուտակ։

Արեգակն անհետացավ,
Ամպերի ետևն անցավ,
Երկնքից անձրև թափվեց,
Ու փոքրիկ գետակը վարարեց։

Իմ փոքրիկ նավակ,
Իմ փոքրիկ նավակ,
Դու հասա՞ր արդյոք
Ծովին կապուտակ։

Թե ճանապարհին
Խորտակեց քամին
Եվ դու քնեցիր
Գետի հատակին։

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Im pokrik navak | Իմ Փոքրիկ Նավակ" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен