название:
автор:
Lusampopi Pes Axjik
автор:
Vahag Rush
рейтинг: ★★★★★ / 4.8 / 787 просмотров
- Текст
- Открытка с текстом
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապո՛ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ... Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում. Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի՜ իմ հողու հեռուն... Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ... ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
А как ты думаешь, о чем песня "Lusampopi Pes Axjik" ?