ГлавнаяИсполнителиАрмянская песняTesnem Anin u nor mernem
название:

Tesnem Anin u nor mernem


автор:

Армянская песня


рейтинг: ★★★★★ / 4.7 / 688 просмотров
Դեռ մի կարոտ ունեմ անհագ.
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ
Լցված կյանքով հազարազանգ
Տեսնեմ Անին Ու նոր մեռնեմ.

Ախուրյանի ջրերի պես,
Զմրուխտ փեշերն համբուրելով
Դառած մի նոր սիրո դղյակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Հազար տարվա կարոտ ունեմ
Իմ երազը հազարաթեւ
Ախ թեկուզ լուռ դեռ ավերակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Կանցնեն դարեր ոտք չդրած,
Հող ու հանդով իմ պապերի
Հայոց խոփի համբյուրի տակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր,
Բուերի տեղ սոխակ դառնամ.
Որպես երգ ու վարդի քաղաք.
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Հազար տարվա կարոտ ունեմ
Իմ երազը հազարաթեւ
Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր,
Բուերի տեղ սոխակ դառնամ.

Ախ թեկուզ լուռ դեռ ավերակ
Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Tesnem Anin u nor mernem" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен