ГлавнаяИсполнителиMonika NazaryanHalal era (Sheram)
название:

Halal era (Sheram)


автор:

Monika Nazaryan


рейтинг: ★★★★★ / 4.6 / 629 просмотров
Ճամբորդ եմ, ջանի՛դ ղուրպան,
Կաց բարով, ջա՛ն սիրեկան,
Սիրտս քեզ մօտ կը թողնիմ,
Չէղնի մնաս անգյուման։

Շամամ լանջէդ, շաւաղ լանջէդ,
Մէկ—մէկ համբոյր
Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։

Աղբիւր բխեց ժեռ քարէն,
Մարալն իջաւ սեգ սարէն,
Ուրիշէն ումուդ չունիմ,
Մէնակ դուն ես իմ չարէն։

Շամամ լանջէդ, շաւաղ լանջէդ,
Մէկ—մէկ համբոյր
Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։

Շատացան դուշմաններս,
Իրար մի տա տարտերս,
Աստուած վրէդ բարկանայ,
Թէ որ ուրիշ եար ճարես։

Շամամ լանջէդ, շաւաղ լանջէդ,
Մէկ—մէկ համբոյր
Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։

Լուսաստղը ելաւ արդեն,
Կ՚երգէ պլպուլն իր վարդէն,
Քարվանն եկաւ անց կացաւ,
Խապար չունիս իմ տարտէն։

Շամամ լանջէդ, շաւաղ լանջէդ,
Մէկ—մէկ համբոյր
Հալալ էրա, հալալ էրա, հալալ էրա։

Գուսան Շերամ

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Halal era (Sheram)" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен