ГлавнаяИсполнителиHovhannes BadalyanAnca, gnaci
название:

Anca, gnaci


автор:

Hovhannes Badalyan


рейтинг: ★★★★★ / 4.9 / 864 просмотра
Որպէս մի ծաղիկ հողից դուրս ելայ,
Կեանքին ժպտացի, անցայ գնացի,
Աշխարհը որպէս մի քնքուշ երազ`
Աչքովս տեսայ, անցայ գնացի:
Տեսայ լաւ ու վատ, ահաւոր զրկանք,
Տեսայ շատ կարիք, տեսայ համբերանք,
Տեսայ լաւ մարդիկ, բարի աշխատանք,
Բարեւս տուի, անցայ գնացի:
Տեսայ կառուցուող հոյակապ շէնքեր,
Տեսայ մարդկանց մէջ գեղեցիկ մտքեր,
Տեսայ աշխատող պողպատէ ձեռքեր,
Լաւին երգեցի, անցայ գնացի:
Տեսայ գեղանի սիրուն աղջիկներ
Ու նրանց գլխին ոսկէ պսակներ,
Աղջիկների գովք անող գուսաններ,
Ես էլ գովք արի, անցայ գնացի:
Շահէնն եմ, երգեր երգեցի նոր-նոր,
Ման եկայ ծաղկանց պուրակներ բոլոր,
Զգացի մահս, մնացի մոլոր,
Կեանքս տուեցի, անցայ գնացի:
Եւ ի՞նչ ես դու, կեա՛նք, կարօտո՛վ երազ,
Ապտակդ՝ ուժգին, բարիքդ՝ մուրազ,
Մտքերդ՝ խորը, մարդիկ՝ քեզ անհաս,
Քեզնից կարօտով, անցայ - գնացի:

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Anca, gnaci" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен