ГлавнаяИсполнители(Baykar)Арут Памбухчян - Киликия
название:

Арут Памбухчян - Киликия


автор:

(Baykar)


рейтинг: ★★★★★ / 5.1 / 1063 просмотра
Կիլիկիա
Երբոր բացուին դռներն յուսոյ
եւ մեր երկրէն փախ տայ ձմեռ
Չքնաղ երկիրն մեր Արմենիոյ
երբ փայլի իւր քաղցրիկ օրեր
Երբոր ծիծառն իւր բոյն դառնայ
երբոր ծառերն հագնին տերեւ՝
ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա
Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ
Տեսի դաշտերն Սուրիոյ
Լեառն Լիբանան եւ իւր մայրեր
տեսի զերկիրն Իտալիոյ
Վենետիկ եւ իւր կոնտոլներ
կղզի նման չիք մեր Կիպրեայ
եւ ոչ մէկ վայր է արդարեւ
գեղեցիկ քան զիմ Կիլիկիա
Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ
Հասակ մը կայ մեր կենաց մէջ
ուր ամենայն իղձ կ’աւարտի
Հասակ մը ուր հոգին ի տենչ՝
յիշատակաց իւր կարօտի
Յորժամ քնարն իմ ցրտանայ
սիրոյն տալով վերջին բարեւ՝
երթամ ննջել յիմ Կիլիկիա
Աշխարհ՝ որ ինձ ետուր արեւ

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Арут Памбухчян - Киликия" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен